Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 15:00 03-07-2024

Մեր կառավարությունը հայ ազգի իրավունքերը չի պահում. հարցում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջազգային ատյաններում մի շարք հայցեր ներկայացրեց Ադրբեջանի դեմ, պատերազմի օրերին այդ երկրի կողմից իրականացված հանցագործությունները հետաքննելու և վերջիններս իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Երևանի և Բաքվի միջև նախապատրաստվող խաղաղության պայմանագրի շրջանակներում ադրբեջանական կողմը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի իր դեմ ներկայացված բոլոր միջազգային հայցերից, ինչը Հայաստանի իշխանությունները կարծես թե պատրաստվում են կատարել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և հարց ուղղել անցորդներին․ «Տեղեկություններ կան, որ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից, իրենց կարծիքով՝ ինչու»։
։

«Եթե հրաժարվելու լինեին չէին գնա դատարանում կապիկություն անեին», «Որովհետև ապուշ ղեկավար ունենք․․․ ծախել է սաղ, հիմա փողի դիմաց ամեն ինչ անի», «Շատ սխալ են անում, մեր այսօրվա կառավարությունը ոչ մի դեպքում հայ ազգի շահերն ու իրավունքները չի պահում։ Դա նշանակում է մեր պապեր անցյալը, ամբողջ ուղի մոռանանք, չի կարելի այդպես», պատասխանեցին քաղաքացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։