copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:36 03-07-2024

Երևանում բախվել են «BMW X6»-ն ու «Nissan»-ը․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևան սիթի»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Զավեն Առաքելյանի վարած «BMW X6» մակնիշի և 25-ամյա Տիգրան Ղուրշուդյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: