copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:00 03-07-2024

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը ժամանել է Հայաստան

Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-ից 5-ը կլինի Հայաստանում, տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի կայքը։

Պատվիրակությանն, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Այցի օրակարգից մանրամասներ չեն հաղորդվում։