Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 03-07-2024

«Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները բնակիչներին սեփականության վկայականներ չեն տալիս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ն եւ Ս քոնսթրաքշն» եւ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները Դավթաշեն թաղամասի Անաստաս Միկոյան 64 հասցեում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիր են կառուցում` պայմանական՝ «Դավթաշեն Սիթի» թաղամաս անվամբ, 6 մասնաշենքից բաղկացած:

«Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել համալիրում տուն գնած քաղաքացիներից առ այն, որ կառուցապատողն իրենց տան վկայականները չի տալիս:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչու չի տրվում այդ շենքերի համար ավարտական փաստաթուղթը, որի հիման վրա կառուցապատողը կարողանա սեփականության վկայականներ ձեռք բերել:

Ի պատասխան` ստացանք հետեւյալը. «Տեղեկացնում ենք, որ 05.06.2024 թվականին կառուցապատող «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին (ոչ թե KR CONSTRUCTION) Միկոյան 64 հասցեի բնակելի բազմաֆունկցիոնալ համալիրի համար տրվել է ավարտական ակտ»: Երբ է տրվել` քաղաքապետարանը չի նշել:

Բանն այն է, որ այս տարածքում շինարարություն են անցկացնում 2 ընկերությունները համատեղ։
Կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը: Հիշեցնենք` «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի եւ 4 «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր՝ թերեւս շինթույլտվությունների կամ այլ մի բանի համար, որոնց մասով մամուլը ժամանակին անդրադարձել էր:

Ըստ «Հետք»-ի՝ «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ն նաեւ Ֆիրդուսու թաղամասի կառուցապատողներից է: Դրա քույր` «ԿաԷռ մայնինգ» ՍՊԸ-ն 2-րդ, 4-րդ եւ 5-րդ լոտերի սեփականատերն է, բայց Դավթաշենի կառուցած շենքերի վկայականները հապաղում է տալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
10:43 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան
13:00 Ինչու խաբեցին, «գցեցին» ռուսամետ 3 ուժերին
10:29 3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5-ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից տուժածների մասին
15:22 Խորեն Լևոնյանի կինը հրապարակել է ամուսնու և փոքրիկի ջերմ լուսանկարը
23:53 Իսրայելը կմնա հարավային Լիբանանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է. Նեթանյահու