copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:35 02-07-2024

ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։

ՊԵԿ նախագահն, անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին, անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ, մասնավորապես, բնակարանների օտարումների թերհայտարարագրումները, կանխիկ գնումները, ԱԱՀ վերադարձի խարդախության դեպքերը և այլ չարաշահման երևույթները։

Միաժամանակ, Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև կառուցապատման ոլորտում վերջին տարիներին արձանագրված աճի տեմպին` նշելով, որ այն տեղի է ունեցել ինչպես տնտեսվարողների ջանքերի, այնպես էլ Կառավարության գործուն աջակցությամբ։ Այս համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է համատեղ համագործակցությունն ու ջանքերն առաջացած խնդիրների լուծման հարցում։

Հանդիպմանը ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել համապատասխան դիտարկումներով, կառուցողական առաջարկներով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից