Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 01-07-2024

Աննա Հակոբյանն իրեն առաջին կնոջ նման չի պահում, հագուկապը լավը չէ․ հարցում

Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանը կրկին հրապարակել էր տեսանյութ, վերջինս հեծանիվ էր քշել, ապա մասնակիցների հետ վերադարձել է Կոնդի առանձնատուն, որտեղ նրանց դիմավորել է Աննա Հակոբյանը։

Համացանցում բուռն քննարկվեց Հակոբյանի հագուկապը, մասնավորապես՝ կարճ շորտը։

Նշենք, որ վարչապետի կինը օրեր առաջ էլ հրապարակել էր տեսանյութ, որտեղ նույնպես կարճ շորտով զբոսնում էր մայրաքաղաքի փողոցներով, ինչը ևս քննարկվեց հանրության կողմից։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով անցորդներից հետաքրքրվել՝ հավանո՞ւմ են Աննա Հակոբյանի հագուկապը։

Անցորդներից ոմանք նշեցին, որ Հակոբյանն ինքն է իր ոճն ընտրում, և իրենց դա չի հետաքրքրում։

«Երկրի առաջին դեմքի կինը պետք է իրեն պահի այնպես ինչպես հարկն է»,- ասաց մի տղամարդ և հարցին՝ ըստ իրեն՝ Աննա Հակոբյանը իրենց որպես առաջին տիկին պահո՞ւմ է, պատասխանեց՝ չէ։

Մեկ այլ քաղաքացի էլ ևս դեմ խոսեց Աննա Հակոբյանի հագուկապի մասին, պարզաբանելով, թե ինչու․ «Նա որպես կին առաջին կին չէ։ Մի մարդ, որ ավտոմատը վերցնում, գնում Շուշիում կանգնում է դիրքեր, 4 օր հետո հանձնում է, հետո գնում մտնում է բունկեր, նա ի՞նչ կին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել