copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:00 01-07-2024

Պայթուցիչներ, նռնակներ, փափուշտներ․ Արմավիրի մարզում հայտնաբերել են մի ամբողջ զինանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում հունիսի 21-ին, զենք-զինամթերքի ինքնակամ հանձնման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը 44-օրյա պատերազմի մասնակից է, իր հետ բերել է զենք-զինամթերք, որը թողել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի տարածքում չգործող քարի հանքի մոտ գտնվող դոմիկի անկյունում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Շենիկ գյուղի սկզբնամասում չգործող քարի հանքի տարածքում գտնվող վագոն-տնակի անկյունում հայտնաբերել են պոլիէթիլենային 3 պարկեր, որոնցից 2-ի մեջ երևացել է ինքնաձիգի փող:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչներն ու պարեկները պարկերում հայտնաբերել են 1 հատ «ԱԿ-74» տիպի 1986թ. արտադրության 5.45մմ տրամաչափի, 1 հատ «ԱԿ-74» առանց տարեթվի 5.45մմ տրամաչափի ինքնաձիգ, 665 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, որոնցից 526-ը 7.62մմ տրամաչափի, իսկ 139-ը 5.45մմ տրամաչափի, 3 հատ ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ, 1 հատ պայթեցման սարք ԿՊՄ-3, 46 հատ կապսուլ դետոնատոր, 10 հատ ՈՒԶՌԳ նռնակի պայթուցիչ, 1 հատ 043 ՊԶ պայթեցման սարք, 4 փաթաթան հրահաղորդ փողեր, 17 հատ ամոնիտե պայթագլանակներ, 8 հատ ՈՒԶՌԳՄ պայթուցիչ, 1 հատ Ջ-1 պայթուցիչ, 5 հատ Ջ-1 նռնակ,1 հատ Ֆ-1 տիպի նռնակ, 1 հատ ՌԳԴ-5, 1 հատ ՌԳ-42, և 1 պարկ վառոդանման պարունակությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին