Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:25 01-07-2024

Քննարկվել են ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրմանն ուղղված ծառայությունները

Տեղի է ունեցել ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրման և տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների վերաինտեգրման հարցերով համաժողովի 19-րդ աշխատանքային հանդիպումը, որն առաջին անգամ հյուրընկալվեց ԱՍՀՆ կողմից՝ որպես փախստականների, տեղահանվածների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման և վերաինտեգրման լիազորությունները վերջերս ստանձնած մարմին։
Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանը, «ICMPD-Հայաստան» ծրագրի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ոլորտի միջազգային և տեղական կազմակերպությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների ինտեգրմանն ուղղված ծառայությունները, այս ուղղությամբ նախատեսվող ռազմավարության մշակման գործընթացն ու գործիքակազմը, առկա խնդիրներն ու անելիքները։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն իր ելույթում ընդգծել է Ինտեգրման և վերաինտեգրման ռազմավարական ծրագրի ներառական մշակման կարևորությունը և առաջարկել այս հարթակի միջոցով քննարկումների իրականացումն ու միջազգային և տեղական գործընկերների հետ ջանքերի մեկտեղումը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հայկական պատվիրակության՝ Չեխիայի Հանրապետություն վերջերս կատարած այցին, որի շրջանակում պատվիրակության անդամները ծանոթացել են միգրացիայի կառավրման չեխական փորձին, օտարերկրացիների և հայրենադարձների ինտեգրման և վերաինտեգրման օրենսդրական կարգավորումներին և ծառայություններին։ Չեխիայի դեսպանը ողջունել է երկու երկրների միջև փորձի փոխանակման ծրագիրը և դրա շարունակականության հեռանկարը։

Հանդիպման ընթացքում շահագրգիռ պետական մարմինների և գործընկեր միջազգային կառույցների ներկայացուցիչները ևս կարևորել են սերտ համագործակցության շարունակականությունը միգրացիայի կառավարման ուսումնասիրման, ինտեգրման և վերաինտեգրման փորձի փոխանակման, միասնական վերաինտեգրման ծառայությունների ստեղծման և ինտեգրման ձեռնարկի մշակման աշխատանքներում։

Մինչ քննարկումը՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պիրունչիկը հանդիպում է ունեցել նաև «Նորք» հիմնադրամում, որտեղ գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի «e-Work», «e-Disability», «e-Social» տեղեկատվական համակարգներն ու դրանց թվայնացման գործընթացը, տվյալների վերլուծության թվային ծառայությունների սպասարկման ձևավորման մշակման մեխանիզմները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել