copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:52 30-06-2024

Իսպանիան ու Վրաստանը ոչ ոքի խաղացին առաջին կեսում

Իսպանիայի եւ Վրաստանի հավաքականները մրցում են Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում։

Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:

18-րդ րոպեին իսպանական «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

39-րդ րոպեին Վրաստանի թիմի դարպասը գրավեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։