Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:57 30-06-2024

Սկանդալ՝ Երևանում․ ազգությամբ հնդիկ տղամարդուն ծեծի են ենթարկել , այրել uեռական օրգանը և տեսանյութն ուղարկել հարազատներին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար Դոսի փողոցի տներից մեկում երկու օր առաջ դաժան ծեծի են ենթարկել օտարերկրացի մի քաղաքացի ում նաև խոշտանգել են։

Էրեբունու ոստիկանները պարզել են նաև, որ այդ ամենի հետևանքով «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել այդ քաղաքացին, որտեղից էլ «պոլիտրավա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։ Ոստիկաները պարզել են նաև, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Ու․ Կումարին է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Կալդիպ Կումար Կաշմիր Լալը հունիսի 24-ից վարձակալական հիմունքներով բնակվում է Նար Դոսի փողոցի տներից մեկում, որտեղ հունիսի 25-ին ժամը 00։05-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութը ուղարկել են նրա հարազատներին` պահանջելով 1 լակ ռուփի /մոտ 2.000 դոլար/ և սպառնացել գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին եկել և տեղափոխել են այլ վայր:

Գ․ Շամշյանի տեղեկություններով Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունը հիմնավորող փաստեր, այդ թվում տեսանյութ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ