Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:49 29-06-2024

Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձ հարվածներ են հասցրել

Այս գիշեր Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց տարածքներին, կան զոհեր և վիրավորներ: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն անցած գիշեր վեց ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ՌԴ չորս շրջանների՝ Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսի շրջանների տարածքում երկու անօդաչու թռչող սարք էլ ոչնչացվել է Ղրիմի երկնքում: Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել, այդ թվում՝ երեխաներ Կուրսկում: Տուժածներ կան նաև Սևաստոպոլում:

Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրին, ինչի հետևանքով ինը հարկանի բնակելի շենք է փլուզվել։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում վիրավորների և մեկ զոհի մասին: Ուկրաինայի նախագահն արձագանքել է տեղի ունեցածին, կոչ արել գործընկերներին ՀՕՊ համակարգեր տրամադրել Կիևին:

Իվանո-Ֆրանկովսկի շրջանում էլ ռուսական գնդակոծությունների հետևանքով ամբողջությամբ ավերվել է Բուրշտինի ջերմաէլեկտրակայանը, որն ամենամեծն Է Ուկրաինայի արևմուտքում և ամենահզորներից մեկը երկրում: Ըստ մասնագետների՝ Բուրշտինի ՋԷԿ-ը վերականգնման ենթակա չէ, այն չափազանց ավերված է:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան