Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:00 29-06-2024

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, դա նշանակում է, որ թեկնածուներից ոչ մեկ չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։

Քվեարկության երկորրդ փուլը կկայանա հուլիսի 5-ին։ IRNA-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովի նախագահը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 12 մլն 58 հազար 843 քվեաթերթիկ հաշվելուց հետո առաջատար է բարեփոխիչների թեկնածուն։ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 5 մլն 354 հազար ձայն, Սաիդ Ջալիլին՝ 4 մլն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1 մլն 620 հազար ձայն, Մուստաֆա Փուրմուհամադին՝ 95 հազար 172 հազար ձայն։