Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:09 29-06-2024

Նեպալում մուսոնային անձրեւները հանգեցրել են սողանքների, զոհվել է 9 մարդ

Առնվազն ինը մարդ, այդ թվում երեք երեխա, Նեպալի արեւմուտքում զոհվել է ուժեղ մուսոնային անձրեւների առաջացրած սողանքների հետեւանքով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Ընտանիքի հինգ անդամներ քնած էին, երբ նրանց տունը քշել-տարել է սողանքը Մալիկա գյուղում (Գուլմի շրջան), որը գտնվում է Կատմանդուից 250 կիլոմետր արեւմուտք, վկայել է Տարերային աղետների վտանգի նվազեցման եւ փրկարար վարչության ներկայացուցիչ Դիզանա Բհաթարայան։
«Հինգի դիակներն էլ գտնվել են»,- ասել է նա Reuters գործակալությանը՝ ավելացնելով, որ ընտանիքում երկու երեխա կար։

Հարեւան Սյանջա շրջանում մեկ կին եւ նրա եռամյա դուստրը զոհվել են սողանքի հետեւանքով, որը քշել է նրանց տունը, իսկ Բագլունգ շրջանում, որը սահմանակից է Գուլմիին, երկու մարդ զոհվել է մեկ այլ սողանքի հետեւանքով։

Ամբողջ Նեպալում 35 մարդ զոհվել է սողանքների, հեղեղեւմների եւ կայծակի հետեւանքով հունիսի կեսից, երբ սկսվել են ամենամյա մուսոնային անձրեւները։ Սովորաբար անձրեւները շարունակվում են մինչեւ սեպտեմբերի կես։

Սողանքները եւ հանկարծակի հեղեղումները մուսոնների ժամանակ սովորական երեւույթ են Նեպալի լեռնային մասում, եւ ամեն տարի դրանք խլում են հարյուրավոր մարդկանց կյանքեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան