Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:42 27-06-2024

Շրջանայինի հրաշքն է, գետնի տակից ջուր է բխում. օգտատերերը ծաղրում են Ավինյանին

Երևանի կենտրոն վարչական շրջանում՝ «Շրջանայինի» հատվածում, նոր վերանորոգված մայթերի տակից ջուր է դուրս գալիս, ըստ երևույթին՝ ջրի խողովակ է պայթել։

Քաղաքացիները նկարահանել են այն, տեղադրել սոցիալական ցանցերում և ծաղրում են քաղաքային իշխանությանը․

«Շրջանայինի հրաշքն է, գետնի տակից ջուր ա բխում։ Պարոն Ավի․․․»։

Oragir.News-ը «Վեոլիաջուր» ընկերությունից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են նշված խնդրից, արդյոք այն իրենց տիրույթում է, եթե այո, ապա լուծում տվե՞լ են դրան։ Ընկերությունից խոստացան ճշտել և ավելի ուշ պատասխանել հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։