copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:47 26-06-2024

Անտառում մաhացած հայտնաբերված տղամարդը գնացել էր սունկ հավաքելու. նոր մանրամասներ՝ nղբերգական միջադեպից. shamshyan.com

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Ալեքսանդր Հարությունյանը և հայտնել, որ իր համագյուղացի 61-ամյա Ասքանազ Ա.-ն երեկ՝ ժամը 06:00-ի սահմաններում գնացել է Աղավնավանք բնակավայրի եկեղեցու հարակից անտառ՝ սունկ հավաքելու և չի վերադարձել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Աղավնավանքի եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող անտառում հայտնաբերվել է Ասքանազ Ա.-ն՝ մահացած վիճակում։ Նրա վրա հայտնաբերվել է նաև ծառի կտրված ճյուղ, իսկ դիակի մոտ՝ էլեկտրական սղոց։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը ծառի ճյուղի հարվածելու հետևանքով գլխի և ձախ թևի հատվածում առկա վնասվածքներ են եղել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Հարությունյանը Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավարն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ