Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:26 26-06-2024

19-ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է․ փաստաբան

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․

«Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Բ. Բախշիյանի, փոփոխեց իմ և Արամ Վարդևանյանի պաշտպանյալ Արսեն Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը` համակցված կերպով կիրառելով մեկ միլիոն ՀՀ դրամի չափով գրավ, վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
19 ֊ամյա Արսեն Վարդանյանն ազատության մեջ է. շնորհակալություն Դատարանին»։