copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:48 25-06-2024

Վենետիկում կայացել է հերթական Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը

Fastex-ի կողմից անցկացվող տեղեկատվական հերթական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 18-ին, Վենետիկի Ռամո դե լա Տանա 2124a հասցեում գտնվող AKNEYE ֆիջիթալ տարածքում: Ֆասթեքսի հանդիպումը համընկել էր Վենետիկյան բիենալեի օրերի հետ՝ գրավելով աշխարհի տարբեր կետերից այդտեղ ժամանած արտիստների, ծրագրավորողների և ստեղծագործողների ուշադրությունը դեպի ժամանակակից արվեստի և Web3 տեխնոլոգիաներ:

Միջոցառումն սկսվել էր Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանի ելույթով, ով անդրադարձ կատարեց նաև Ֆասթեքս Web3 էկոհամակարգի հիմնահարցերին:

Այնուհետև Հայկ Ազարյանը խոսել է ftNFT հարթակներից, որոնք հիանալի հնարավորություն են տալիս արտիստներին ստեղծել իրենց իսկ NFT հավաքածուները և տարածել իրենց արվեստը թվային իրականությունում՝ հասնելով համաշխարհային ճանաչման:

Հայկ Ազարյանի խոսքին հաջորդել է Ֆասթեքսի համագործակցությունների գծով ղեկավար Արմեն Բաղդասարյանի կողմից Բահամուտ հիմնադրամի գործունեության վերաբերյալ մանրամասն սահիկաշարը, որի շրջանակներում ներկայացվել են ֆինանսավորման բազմաթիվ հնարավորություններն այն բիզնեսների և անհատների համար, որոնք հետաքրքիր նախագծեր կարող են ստեղծել և զարգացնել Բահամուտ բլոկչեյնում: Արտիստները, ստեղծագործողները և ծրագրավորողները նույնպես կարող են օգտվել այս հնարավորությունից և առաջխաղացնել իրենց արվեստը Web3 տիրույթում:

Ֆաստեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Ֆասթեքսին սոցիալական մեդիայի հարթակներում:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով:

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել