Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:31 23-06-2024

Պապիկյանի նախարարությունում ծածկադմփոց են անում պետական գաղտնիքի անվան տակ

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն կհիշեք, էն թեման, երբ ՊՆ-ն (Պապիկյանի նախարարությունը նոր) զորանոցներ էր սարքել ու լոգախցիկներում վարդկաներ տեղադրել։ Հետո էլ թե բա - էդ մենակ ոտ լվալու համարա։

Ձեր խոնարհ ծառան մանրամասն անդրադարձել էր ժամանակին - հղումը մեկնաբանություններում։ Մասնավորապես նկարում երևում էր ԳՈՍՏ-ի պահանջների առնվազն 6-8 խախտում։

Եվ ահա, Oragir.News-ը հարցում է արել, որին Պապիկյանի նախարարությունից ասել են, թե սաղ ճիշտա արած ու վաաբշե պետական գաղտնիքա։

Իրականում պետական գաղտնիքի մասին օրենքն ասումա, որ մարդկանց առողջությանը սպառնացող դեպքերը չենք կարող լինել պետական գաղտնիք։ Իսկ էն որ էլեկտրակայանքների անվտանգության նորմերի խախտումներով տեղադրումը այդպիսի սպառնալիք է, դա նույնիսկ մանկահասակ երեխան է ի վիճակի հասկանալ։

Այլ բառերով ասած՝ Պապիկյանի նախարարությունում ոչ թե հանձնման-ընդունման ակտ ստորագրողից են պատասխան ուզում, ոչ թե անբարեխիղճ կապալառուին են պարտադրում վերացնել թերությունները ու զորամասի լոգարանները դարձնել էլեկտրա-անվտանգ, այլ՝ այդ բոլորը ծածկադմփոց են անում պետական գաղտնիքի անվան տակ։

Հետո, երբ Աստված մի արասցե, դժբախտ պատահար լինի, մեղավոր կնշանակվի զորամասի հրամանատարը, կորպուսի հրամանատարը, ևն, բայց ոչ երբեք այսօր ծածկադմփոց անողները՝ Պապիկյանի գլխավորությամբ։

Իսկ անվտանգության նորմերի խախտումները, այն էլ այսպիսի մասսայական, պարտադիր հանգեցնում են դժբախտ պատահարների։

Հ․Գ․
Ու մենք նկարով հլա չենք կարող հասկանալ դիցուք հրդեհային անվտանգության նորմերը պահպանված են թե ոչ, թե ինչ նյութեր են օգտագործված ևն»։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
23:39 Ուկրաինան հшրվածել է ռուսական նավթավերամշակման գործարանին 2,500 կմ-ի վրա. Զելենսկի
09:01 Արարատ Միրզոյանի կնոջ «հանճարը». 429 միլիոն էր, դարձել է 0
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
21:03 Ապրում եմ իմ երազած կյանքով. Արուսիկ Տիգրանյանի անկեղծացումն ու ընտանեկան կադրերը