copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 21-06-2024

Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել 120 հատ խեցգետնաորսիչ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:

Միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի հարակից լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 120 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց:

Հայտնաբերված խեցգետնաորսիչները և ձկնորսական ցանցերը տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ խեցգետինները բաց են թողնվել լիճ:

Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: