copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:49 19-06-2024

Ոչ սթափ ուղևորը ավտոբուսում հայհոյել է, վարորդն էլ կիթառով հարվածել է նրա գլխին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանում թիվ 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է ուղևորի գլխին։

Oragir.News-ը կապ հաստատեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ԺՊ Բեգլար Կիրակոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքի մասին տեղեկացել են այսօր։

Կիրակոսյանը նշեց, որ վաղը տվյալ վարորդը կստանա նկատողություն, սակայն չի ազատվի աշխատանքից` հաշվի առնելով իրականում տեղի ունեցածի հանգամանքները։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ԺՊ Բեգլար Կիրակոսյանը զրույցից հետո մեզ նաև փոխանցեց վարորդի պարզաբանումը․

«Ես` Գագիկ էդվարդի Վարդանյանս, թիվ 35 երթուղայինի վարորդն եմ։ 14․06․2024 ժամը 18։30-19։30-ի սահմաններում ուղևորը ոչ սթափ վիճակում սկսեց վիճել մնացած ուղևորների հետ։ Ես փորձեցի հանգստացնել նրանց, սակայն ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորը հարվածում էր մեքենայի նստարաններին։ Ես փորձեցի նորից հանգստացնել, սակայն նա ինձ հայհոյեց և փորձեց հարվածել ինձ, թքեց դիմապակուն։ Հետո մոտեցավ դռանը և հայհոյեց սեռական բնույթի։ Կուլ չտալով այդ վիրավորանքը` իջել եմ մեքենայից։ Վերցրի ձեռքի կիթառը և հարվածեցի նրան»,- պարզաբանում է վարորդը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդում է, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն Ա․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և, հրաժարվելով բուժօգնությունից, հեռացել է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր