copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:10 19-06-2024

Թուրքիան՝ կրակի ճիրաններում․ երկրում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնում

Թուրքիայի երեք նահանգումների տարածքում կրկին անտառային հրդեհներ են մոլեգնում։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Հաղորդվում է, որ նախորդ գիշերվանից անտառային հրդեհներ են սկվել Չանաքքալե և Ուշաք նահանգներում, իսկ Իզմիրի Դիքիլի շրջանում գիշերը բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է հարակից տարածքներում։ Այս պահին հրդեհը փորձում են մարել օդից և ցամաքից։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսությունների նախարար Իբրահիմ Յումաքլըն ողջ գիշեր Չանաքքալեում հետևել է հրդեհաշիջման աշխատանքներին։

Առկա տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժել է 300 հա տարածք։

Այս պահին զոհերի, կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի մի շարք նահանգներում պարբերաբար անտառային հրդեհներ են մոլեգնում։








Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում