copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:54 18-06-2024

Կոտայքում բախվել են «Kia»-ն ու «Ford Transit»-ը․ կա վիրավոր․ վարորդներից մեկը վարելու իրավունք չի ունեցել. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Kia» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Kia»-ն բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, անցել կանաչ գազոնի վրայով և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ մասամբ փակելով ճանապարհը։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

«Kia»-ի վարորդը կին է եղել, ով ավտոմեքենա վարելու իրավունքի չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ