copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:59 18-06-2024

Երևանում «Hyundai»-ի դանակահարված վարորդին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 18-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «3 ցայտաղբյուրի» մոտ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում դանակահարված քաղաքացի կա:

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի սրահում և ավտոմեքենայի վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են արնանման հետքեր:

Արյան հետքեր են հայտնաբերվել նաև «3 աղբյուրի» մոտ:

Տարածքը պարեկներ Գրիգոր Դավթյանը, Արաքս Մուրադյանն ու Միքայել Յավրյանը սահմանազատել են:

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 66-ամյա Համլետ Հ.-ն է:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքը տեղի է ունեցել ավտոմեքենայի հայտնաբերման վայրից մոտ կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ հիվանդանոց տեղափոխվածը վիրավոր վիճակում է ավտոմեքենան վարել և հասել մինչև նշված վայր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է