Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:11 16-06-2024

Ռոստովի քննչական մեկուսարանում ԻԳԻԼ-ի ահաբեկիչները պատանդ են վերցրել երկու աշխատակցի

Վեց մեղադրյալ Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում կոտրել են են իրենց խցի պատուհանի ճաղավանդակը և մտել հերթապահ մաս։ Այնտեղ նրանք պատանդ են վերցրել աշխատակիցներին։ News.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Baza» Telegram ալիքը։

Պատանդ են պահվում օպերատիվ վարչության պետ, փոխգնդապետ Ալեքսանդր Բ.-ն և համար 1 քննչական մեկուսարանի հերթապահ ծառայության կրտսեր տեսուչը։

Ավելի ուշ պարզվել է Ռոստովի քննչական մեկուսարանի հինգ պատանդառուի ինքնությունը։ Նրանք են Մ.Շ.Սայպուդինովը, Ա.Մ. Ցիցկիևը, Դ․Վ․ Կամնեևը, Տ․Մ․ Գիրեևը, Շ.Ա. Ակիևը:

Վեցերորդի ինքնությունը դեռ պարզված չէ։

Ըստ աղբյուրի, Գիրեևը, Ցիցկիևը և Ակիևը 2023 թվականի դեկտեմբերին դատապարտվել են ԻԳԻԼ-ին մասնակցության և ահաբեկչություն նախապատրաստելու համար (նրանք ծրագրում էին գրոհել Կարաչայ-Չերքեսիայի Գերագույն դատարանի շենքը)։ Գիրեևն ու Ակիևը դատապարտվել էին 18 տարվա, իսկ Ցիցկիևը՝ 18 ու կես տարվա ազատազրկման։

Նախնական տեղեկություններով, քննչական մեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործները պահանջում են ավտոմեքենա, զենք և կալանավայրից դուրս գալու հնարավորություն։

Այս դեպքում իրենք պատրաստ են ազատ արձակել պատանդներին։

Նրանց հետ բանակցություններ են ընթանում։ Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ