copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:29 16-06-2024

Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները․ Ռուբեն Մելիքյան

Ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։ Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝

1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝
1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան

Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։

Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։

Լույսը բացվի՝ կհրապարակեմ մի տեսանյութ այդ «հերոսներից» մեկի հերթական անպատիժ քաջագործության մասին»։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան