copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:40 15-06-2024

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո

Ուելսի 42-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա քիմիաթերապիա է անցնում քաղցկեղի պատճառով:

Արքայազն Ուիլյամի կինը մասնակցում է դրոշի դուրսբերման հանդիսավոր արարողությանը՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան պաշտոնական օրվա պատվին (նրա իսկական ծննդյան օրը՝ նոյեմբերի 14-ին):

Քեյթը թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին ընդունել է շքերթը՝ երեխաների հետ Բուքինգհեմյան պալատի պատշգամբում կանգնած։

Նախօրեին Ուելսի արքայադուստրը հայտնել էր, որ ապաքինվում է հունվարին որովայնի խոռոչի վիրահատությունից եւ դրան հաջորդած քաղցկեղի ախտորոշումից հետո։ Նա նշել է, որ իր բուժումը դեռ չի ավարտվել և կշարունակվի ևս մի քանի ամիս:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում