Արտաքին 4 տարի առաջ - 20:37 02-02-2022

Կիմ Չեն Ընի կինը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրության առաջ հայտնվել է կնոջ՝ Լի Սոլ Ջուի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Քաղաքական գործիչն իր կնոջ հետ հանրությանը ներկայացել է լուսնային օրացույցով Նոր տարվա համերգին։

Վերջին անգամ Կիմ Չեն Ընի կինը հանրության առաջ էր հայտնվել Հյուսիսային Կորեայի հիմնադրման տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 9-ին՝ ամուսնու հետ այցելելով Արևի պալատ, որտեղ ամփոփված են Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի մարմինները։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փհենյանում տոնական համերգ է տեղի ունեցել, իսկ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ կնոջ հետ հայտնվելը բուռն ծափահարություններ է առաջացրել։

«Երբ Կիմը հայտնվեց թատրոնի դահլիճում իր կնոջ՝ Լի Սոլ Ջուի հետ, հանդիսատեսը ուրախացավ», - հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ելույթներից հետո ԿԺԴՀ-ի առաջնորդը կնոջ հետ միասին ուսանկարներ է արել ստեղծագործական խմբերի հետ և բուռն ծափահարությունների ներքո լքել միջոցառումը։

«Համերգի ընթացքում արտիստները կատարեցին երգեր և պարեր, որոնք ցույց տվեցին Հյուսիսային Կորեայի ժողովրդի միասնությունը և սոցիալիզմ կառուցելու նրանց նվիրվածությունը, որին կնախանձեր ամբողջ աշխարհը», - ասվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում