copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:02 15-06-2024

Երևանում «Toyota»-ի խմած վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջն ու նրա գրկում գտնվող երեխային․ shamshyan.com

Երեկ՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում «Օպերա սուիթ»-ի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ 40-ամյա Սոնա Թումանյանին և 11-ամյա Արտյոմ Ե․-ին;

Վրաերթի ենթարկվածներից Ս․ Թումանյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Արտյոմ Ե․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել իսկ հետիոտներն էլ, ովքեր, ըստ տեղեկությունների, ազգականներ են, փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով։ Ս․ Թումանյանը երեխային գրկած է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ