copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:50 13-06-2024

Հերթական անգամ համոզվում եմ, որ փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ ստելուց հետո, այնուամենայնիվ, պատիվ ունենալով, նախընտրում են լռել՝ իրենց սուտը մոռացության տալու կամ ներման արժանացնելու նպատակով։

Սակայն ինչպես ամեն օր տեսնում ենք, Հայաստանում իշխող ուժը ստում է ըստ անհրաժեշտության, երբ հարկ է համարում, և հետո, պատիվ չունենալով, ոչ միայն չի լռում, այլև ավելի մեծ ստեր է հորինում կամ այլ մեղավորներ նշանակում՝ սեփական կաշին փրկելու համար։

Դա է վկայում այսօրվա հերթական միջադեպը ԱԺ դահլիճում, որին անդրադառնում եմ՝ որպես փաստ ներկայացնելով գործընկերներիս հետ կատարվածի տեսագրությունը։

Այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցի ԱԺ պատգամավորական մուտքում իմ ներկայությամբ քպ չորս պատգամավորների թույլ են տալիս մտնել ԱԺ տարածք, իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում, դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ստիպված զանգ եմ կատարում Դավիթ Առաքելյանին, նա էլ Ալեն Սիմոնյանին, որից հետո միայն ինձ թույլ են տալիս անցակետից ներս անցնել։ Եվ ես հերթական անգամ համոզվում եմ, որ փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով։

Այս կամայականությունը ինձ համար տրամաբանական շարունակությունն է այն հակաօրինական կարգադրության, երբ ինձ՝ որպես խմբակցության ղեկավարի, զրկեցին իմ իրավունքից՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ կողմից ինձ տրամադրված մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք։

Երբ այդ մասին այսօր բարձրաձայնեցի ԱԺ նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի աթոռը հերթական անգամ հեղինակազրկելով, ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ։

Առավոտյան անցակետում կատարվածի տեսագրությունները կան, որոնցից կարելի է հետևություն անել, թե ով է ստում։ Իսկ այն, որ մեր պատգամավորների մուտքը, ելքը ԱԺ տարածք ԱԺ պատգամավորական մուտքով նույնիսկ այդ միջադեպից հետո շարունակում են անօրինական խոչընդոտել, հաստատում է այս տեսանյութը»։

Տեսանյութն՝ այստեղ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից