Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:41 12-06-2024

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական ամուր կապերն ու համոզմունք հայտնել՝ սպորտի ոլորտում համագործակցության խորացումն անպայմանորեն նպաստելու է միջպետական կապերի ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանում մայիսի 24-26-ն անցկացված ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովին ակտիվ մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը