copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:59 12-06-2024

Մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք. ֆինանսների նախարար

Բոլոր տարիներին բյուջեն պլանավորվում է պակասուրդով: Այս մասին ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նշանակում է, որ մենք ծախսում ենք ավելի շատ, քան վաստակում ենք։ Ինչո՞ւ ենք սա անում։ Հստակ մի պատճառով՝ քանի որ մեզ օր առաջ է անհրաժեշտ լրացնել մեր ենթակառուցվածքների բացը»,- նշեց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է ապահովել Հայաստանի «արյունատար անոթների», կայուն ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, որ հնարավորություն ստեղծվի մարդկանց ու ընկերությունների համար ամենատարբեր ոլորտներում ծավալել արդյունավետ ու ճկուն գործունեություն, ունենալ բարձր արտադրողականություն ու մրցունակություն։

Հովհաննիսյանն ընդգծեց՝ բյուջեի դեֆիցիտը գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին։

«Սա նշանակում է, որ մեր քաղաքացիների ու տնտեսվարողների խնայողություններն ուղղվում են վերոնշյալ ենթակառուցվածքների զարգացմանը։ Խնայողություններն ամենաարդյունավետ միջոցն են երկրի տնտեսական զարգացման համար»,- ասաց նախարարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր