copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:53 11-06-2024

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. Ազատի ջրամբարից ջրասուզակը դուրս է բերել 22-ամյա տղայի մարմինը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լանջազատ գյուղում գտնվող Ազատի ջրամբարում քաղաքացին ջրահեղձ է եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած փրկարարներն ու ջրասուզակը մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում ջրամբարից դուրս են բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով «սպանություն» (ջրահեղձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 21-ամյա Գառնիկ Հ.-ն է, ով իր քրոջ և ընկերների հետ եկել էր Ազատի ջրամբար և լողանալիս ջրահեղձ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ