Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:20 11-06-2024

«Հոռոմի խաչմերուկի» վթարից վիրավորվածները դուրս են գրվել հիվանդանոցից

Արդեն հայտնել էինք, որ այսօր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմանններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Հոռոմի խաչմերուկում» բախվել են 39-ամյա Հարություն Մկրտչյանի վարած «Mercedes Vito» մակնիշի և 33-ամյա Մկրտիչ Սարգսյանի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

Oragir.News-ի թղթակիցը եղել է Գյումրի ԲԿ-ում։

Գյումրիի ԲԿ-ի ընդունարանի պատասխանատու Վաղինակ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեթև վնասվածքներ են ստացել քաղաքացիները և այս պահի դրությամբ անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել և դուրս են գրվել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ