copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:27 10-06-2024

Արամ Ա Հայրապետը Ռայի պատրիարքին է ներկայացրել Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումները

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ռայի պատրիարքին, հայտնում են Կիլիկիո Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Երկուշաբթի, 10 Յունիս 2024-ին, Պքէրքէի մարոնիթ պատրիարքարանին մէջ հանդիպում մը կայացաւ Նորին Ամենապատուութիւն Ռայի Պատրիարքին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին միջեւ:

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Լիբանանի ներկայ կացութեան հետ աղերս ունեցող խնդիրներ ու մտահոգութիւններ եւ յատկապէս հանրապետութեան նախագահի ընտրութեան հարցը։ Վեհափառ Հայրապետը տեղեակ պահեց մարոնիթ Պատրիարքը, որ յաջորդ օրը՝ Երեքշաբթի, պիտի մեկնի Վատիկան՝ Արեւելեան Համալսարանին մէջ դասախօսութիւն մը տալու, նաեւ հանդիպում պիտի ունենայ Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին հետ:

Երկու հոգեւոր պետերու միջեւ տեսակէտներու փոխանակում տեղի ունեցաւ՝ նախագահական ընտրութեան գծով Ֆրանսիս Պապին փոխանցուելիք տեղեկութիւններուն շուրջ:

Ապա, Վեհափառ Հայրապետը ճաշի հիւրը եղաւ Ռայի Պատրիարքին:
Պքէրքէէն ետք, Արամ Ա. Կաթողիկոս հանդիպում մը ունեցաւ Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսին հետ: Հանդիպման գլխաւոր նիւթն էր Հայրապետին Վատիկանի մէջ Ֆրանսիս Պապին եւ այլ պատասխանատուներուն հետ ունենալիք հանդիպումները:

Յայտնենք, որ այսօր առաւօտեան հեռաձայնային զրոյց մը տեղի ունեցաւ երկու Վեհափառ Հայրապետներուն միջեւ՝ թէ՛ Հայաստանէն ներս տեղի ունեցող զարգացումներուն եւ թէ՛ Ֆրանսիս Պապին հետ Արամ Ա. Կաթողիկոսին ունենալիք հանդիպման գծով»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի