copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:30 10-06-2024

Չնայած լարվածությանը՝ Վրաստանի վարչապետը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Թբիլիսիի և Կիևի միջև տևական ժամանակ շարունակվող լարվածությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-ից 12-ը Բեռլինում կմասնակցի Ուկրաինայի վերականգնման օրակարգով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ համաժողովի շրջանակներում, որը կազմակերպում են Գերմանիան և Ուկրաինան, Վրաստանի վարչապետին կուղեկցեն արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցի շուրջ 2 հազար մարդ 60 երկրներից՝ կառավարությունների, գործարար շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր սա Ուկրաինայի վերականգնման հարցով անցկացվող երկրորդ համաժողովն է։ Առաջին համաժողովը կայացել էր 2023 թվականի հունիսի 21-ից 22-ը՝ Լոնդոնում։

Հատկանշական է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Կիևի և Թբիլիսիի հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, քանի որ Վրաստանը միայն դատապարտել է ռուսական ագրեսիան և հայտարարել, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին: Թբիլիսին նաև հրաժարվել է Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելուց՝ սահմանափակվելով բացառապես հումանիտար աջակցությամբ։

Օրերս Իրակլի Կոբախիձեն Ուկրաինան անվանել էր փլուզված երկիր և համոզմունք հայտնել, որ աղետի պատճառը Կիևում 2014 թվականին տեղի ունեցած «մայդանն» էր։ Կոբախիձեն նաև զգուշացրել էր, որ Վրաստանում մայդան և ուկրաինացում չի լինելու ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի