copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:07 09-06-2024

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին հայկական պատվիրակության Բուչա այցի հետ կապված, ասել է Մարիա Զախարովան։ Հայստնում է NEWS.ru-ն: Փոխանցում է Tert.am-ը։

Նրա խոսքով, Մոսկվան ոչ բարեկամական քայլ է որակում Հայաստանի ներկայացուցիչների այցը Ուկրաինական այդ քաղաք, ինչպես նաև անթույլատրելի արտահայտությունները Ռուսաստանի հասցեին և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը:

«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ–ն կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ