Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:59 07-06-2024

Բավական է քո աթոռը պահելու պատճառով անընդհատ հանձնես, անընդհատ զիջես․ Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում պայքարին միացած քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հերթական պահանջներին ու դրանց ՀՀ գործող իշխանությունների տված արձագանքին, որոնք Սրբազանը որակեց անատամ, իսկ միգուցե նաև՝ ներքին կարգով Ադրբեջանի հետ համաձայնեցված։

Բագրատ Սրբազանը շեշտեց՝ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ոչ թե բանակցություններով է, այլ Ադրբեջանի կողմից եկած թելադրանքներով, պարտադրանքով ու հրամաններով։

«Բավական է քո աթոռը պահելու պատճառով անընդհատ հանձնես, անընդհատ զիջես, անընդհատ գտնվես հրամանի ներքո, այն էլ՝ թշնամական կողմից հրամանի ներքո»,- դիմելով գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

Այս պայմաններում է՛լ ավելի հրատապ է դառնում թշնամու թելադրանքով գործողների հեռացումը, ընդգծեց նա։

«Ուրիշ ճանապարհ մենք չունենք, չեն թողել ոչ մի այլ ճանապարհ, և մենք դա անելու ենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում