Ներքին Տեսանյութ Օրակարգ 2 տարի առաջ - 21:00 27-06-2024

Օրակարգ. Նիկոլն իր աթոռը պահելու համար քաղաքացիական պատերազմ հրահրելուց չի խորշելու. Աննա Մկրտչյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է։

Հարցազրույցի շրջանակնում Աննա Մկրտչյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման ունեցած ձեռքբերումների և բացթողումների, հունիսի 12-ին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների, 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իշխանափոխության առանձնահատկությունների և մի շարք այլ օրակարգային հարցերի վերաբերյալ։

Աննա Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար չի խորշելու անգամ քաղաքացիական պատերազմ հրահրելուց։ «Նիկոլն այդպիսի քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձ մարտի 1-ին է արել, 2018 թվականին է արել, և հիմա էլ որպես իշխանություն ցույց է տալիս, որ ես չեմ խորշելու այդ պատերազմը կազմակերպելուց, եթե դա իմ աթոռի համար է»,- ասաց նա՝ նշելով, որ 2018-ին ՀՀԿ-ի շնորհիվ Հայաստանում քաղաքացիական պատերազմ չի եղել։

Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի հանրային աջակցությունը 2000 կարմիր ու սև գույնի գլխարկներ հագնող բերետավոր երևույթներն են, ինչի մասին վերջինս շատ լավ գիտի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը