copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:10 07-06-2024

Հայաստանն ու Հունաստանը կընդլայնեն ռազմատեխնիկական համագործակցությունը

Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի և Հունաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին համաձայնագիրն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Այն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում:

«Համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը, համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը, համագործակցության իրականացման միջոցները»,-ասաց Արման Սարգսյանը:

Ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրության, տեխնոլոգիաների փոխանցումն ու տեխնիկական աջակցությունը, ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական նշանակության ապրանքների արտադրության համատեղ կազմակերպությունների հիմնումը, ռազմատեխնիկական ոլորտում մասնագիտական կրթության, վերապատրաստման և որակավորման ծրագրերի իրականացումը, ռազմական նշանակության ապրանքների նորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցումը:

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ստեղծվելու է նաև ռազմատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողով:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հավելեց, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս էլ ավելի ընդլայնված համագործակցություն ունենալ ոչ միայն ռազմական արտադրությունների համատեղ հիմնման, այլ նաև զինվորների պատրաստման հարցում:
«Հունաստանը, որպես Հայաստանի բարեկամ, նաև հանդիսանում է կամուրջ Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության»,-հավելեց նա:

Համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել