copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:11 04-06-2024

ՀՀ-ի և Սլովենիայի ԱԺ նախագահները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների արդյունավետ փոխգործակցության հարցում:

Հանգամանալից քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում:

Ալեն Սիմոնյանն Ուրշկա Զուպանչիչին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարեւորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանի երկրների համար առեւտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:

«Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության եւ խաղաղության սկզբունքներին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ, որից հետո Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում եւ շրջայց կատարել Սլովենիայի Ազգային ժողովում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ