Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:50 03-06-2024

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համբարձումյանը

ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Մերի Համբարձումյանը: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

«2024 թվականի հունիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

Քվեարկությանը մասնակցել են 233 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 199 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը: Շնորհավորում ենք տիկին Համբարձումյանին և մաղթում արգասաբեր աշխատանք»։

Ամենից շատ դիտված