copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:05 02-06-2024

Ոստիկանները Դանիել սարկավագին ծաղրել են. Ռուբեն Մելիքյան

Տարբեր անպատվաբեր քայլեր են անում։ Մեքենաները տարել են հատուկ պահպանվող տարածք, իսկ հիմա «Նոյի թվի» գործեր են ուզում կապել, մեքենաները երկար պահելու համար: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն :

«Մի արեք նման բաներ»,- ընդգծեց նա:

Ռուբեն Մելիքյանը հարթակից հնչեցրեց 27 քաղաքացիների անունները, որոնք ձերբակալվել են երկու օր առաջ` ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների կողմից իրականացված սադրանքի հետևանքով:

Մելիքյաննը նաև այլանդակություն համարեց Դանիել սարկավագի նկատմամբ վերաբերմունքը, երբ ոստիկանները ծաղրել են, ասել են «հայր սուրբ, հայր սուրբ» ու հարվածել: