copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:05 01-06-2024

«BMW X3»-ը Իջևանում՝ գինու գործարանի մոտ, բախվել է 2 «ՎԱԶ 2107»-ի և «ՎԱԶ 2110»-ի. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Մերի Հունանյանը իր վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել է Ռոման Քասինյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Վարուժան Սարհատյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Ռաֆիկ Էվինյանին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածքներն ասում էին, որ «BMW»-ի վարորդը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Պարեկային ծառայությունը պարզում է նաև արդյոք նշված 3 ավտոմեքենաներին «BMW X3»-ն է բախվել, թե նրա բախումից հետո տեղի է ունեցել շղթայական բախում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ