copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:07 01-06-2024

​​​​​​​Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը․ Սուրենյանց 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը

«... «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին դրսից, ով էլ նշանակեց այս իշխանություններին, ոչ մի պատասխանատվություն չէր կրում: Ուկրաինան մինչև 2013 թվականն ուներ տարածքային ամբողջականություն և 200 միլիարդ դոլարի հասնող տնտեսություն: Այսօր Ուկրաինան փլուզվել է, և դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրում», - ասել է Վրաստանի վարչապետ Իլյա Կոբախիձն:

Իհարկե, Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր անմիջապես Կոբախիձեին «ռուսական գործակալ» կանվանեն:

Բայց նման պրիմիտիվ բանաձևով չի կարելի գնահատել այն իրավիճակը, որը ստեղծվել է Վրաստանի ներսում և դրա շուրջ:

Մեծ հաշվով, Վրաստանում կատարվողը դուրս է «արևմտամետ- ռուսամետ» հակադրությունից և այն մասին է, որ պաշտոնական Թբիլիսին հրաժարվում է եվրաինտեգրումը նույնացնել ազգային ինքնությունից հրաժարման կամ հակառուսականության հետ:

Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը»:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ