Ներքին 2 տարի առաջ - 13:51 30-05-2024

Կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է. ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեին. Փաշինյան

Այն օրը Աղստևում տեսա, որ գետի հունի մեջ անտառ է լրիվ, հետևաբար, եթե գետը վարարի, տեղ չունի հոսելու, դուրս է գալիս հունից ու կողքերով է հոսում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև հիմա, երբ ասել են գետերի հունի մաքրում, ես միշտ պատկերացրել եմ, որ պետք է աղբից մաքրել, բայց իրականում կա ավելի լուրջ խնդիր՝ գետի մեջ անտառ է։ Բոլոր ծառերը ոչ թե պետք է կտրվեին, այլ արմատախիլ արվեր, որ հունը մաքրվեր, որ հունը դատարկվեր»,- ասաց նա։

Շրջակա միջավայրի նխարար Հակոբ Սիմիդյանը զեկուցեց, որ հիմա գետերի մաքրման վերլուծություն են կատարում. «Երեք գետ ենք առանձնացրել, որոնցից երկուսը թափվում են Սևան: Առաջիկայում կունենանք արդյունքներ: Գետերի մաքրում ասելով միայն նկատի ունենք կեղտաջրեր, աղջ, նաև բուսական միջավայր»:

Մանրամասները՝ տեսանյութում։