copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:18 30-05-2024

Ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ. ՏԿԵ նախարար

Ջրային ենթակառուցվածքներում լուրջ վնասներ ունենք՝ ջրագծեր, պոմպակայաններ և այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է, և ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ: Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում զեկուցեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Այս վնասների հետևանքներով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում նաև ստիպված են եղել մատակարարումը դադարեցնել, որպեսզի ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան: Դիլիջան քաղաքում մասնակի է վերականգնվել: Գլխավոր խնդիրը հիմա, որ ջրի հետ կապված ունենք, Ախթալա բնակավայրն է, որտեղ մենք ջրատար մեքենայով ենք ջուրը տեղափոխում, կամ 5 կամ 6 լիտրանոց տարաներով»,- նշեց Գնել Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ էներգետիկ համակարգում շուրջ 17 հազար բաժանորդ այդ վնասների հետևանքով հոսանքազրկվել է: «Աշխատանքներ են իրականացվել, հիմա նրանցից միայն 600-ն է, որ դեռ հոսանքազրկված է: Սա հիմնականում Ալավերդու Սանահին թաղամասն է: Մյուսները հիմնականում վերականգնվել են»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի