copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 29-05-2024

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի երեխաների համար

Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։

«Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ: