copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 29-05-2024

Պարեկները տուգանել են աղետի գոտի օգնություն հասցնող կամավորին

Երեկ մեծ քննարկման առաջացավ կամավորական Աննա Հովհաննիսյանի գրառումը, որտեղ նա լուսանկար էր հրապարակել պարեկների հետ և լուսանկարին կից գրել․ «Ալավերդցիներ, կներեք ուշանում եմ, էս չքնաղները բռնել տուգանում են: Ասում արագացրեք օգնություն եմ տանում: Էս սիրուն Քրիստիկի մասին հետո կգրեմ, հիմա դրեցի ազգի «հերոսներին» ճանաչեք»։

Փաստացի պարեկները տուգանում են անգամ աղետի գոտի օգնություն հասցնող կամավորներին։

Oragir.News-ը կապ հաստատեց կամավոր Աննա Հովհանիսյանի հետ՝ պարզելու դեպքի մանրամասները։

Աննա Հովհաննիսյանը նշեց՝ դեմ չէ, երբ պարեկները տուգանում են օրինախախտ անձնաց։

«Ու ոչ մի բառ չեմ ասել, որ չտուգանեն: Հեռախոսով խոսում էի` 20-ի տակ վարելով: Կապվել էի աղետի գոտի, որտեղ ամեն պահ կապ չկա. երբ հասցնում են, զանգում են։ Խոսում էի նաև լրագրողի հետ` աղետի գոտուց:

Պարեկ տղային ասեցի` տուգանի, բայց արագ: Գնաց, 10 րոպե ակտ էր գրում։ Մեքենայից իջավ Քրիստիկը։ Մոտեցա, ասում եմ` Ձեր անունն ի՞նչ է։ Ու ձեռքս մտերմիկ դնում եմ ուսին` ծանոթանալու, ու ասում եմ` արի մեքենաս նայի, մեջը սաղ օգնություն է, արագ գրեք, գնամ։ Ու էստեղ սկսեց կինոն: Ասում է` մի կպի ինձ, ասում եմ` բայց ի՞նչ կա դրա մեջ։ Մի խոսքով, ինքն իբր ցույց է տալիս` ոնց եմ կպել իրեն, բավականին ուժեղ կպնում է ուսիս (համարյա խփելու աստիճան):

Ասում եմ` ես ոստիկաններին հարգում եմ, պատերազմ ենք իրար հետ եղել, կռվել, ու էստեղ գալիս է Քրիստիկի լկտի պահվածքը, ասում է` դուք դժվար էլ գնացած լինեք պատերազմ, սուտ եք խոսում, եթե գնացել էլ եք, եսիմ ինչեր եք արել: Էս ամենին կային վկաներ։ Մի բառ չեմ ասել` մի տուգանեք, ասել եմ` արագ տուգանեք, գնամ, բայց բացատրել եմ մարդկային ձևով, թե ինչու էի հեռախոսով խոսում»,-ասաց նա։

Աննա Հովհաննիսյանը նաև հավելեց, որ պարեկներ են զանգել, գրել իրեն և Քրիստինեի փոխարեն ներողություն խնդրել։

Կամավորը հաստատեց, որ Ալավերդին և հարակից գյուղերը իրոք աղետալի վիճակում են գտնվում այս պահին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ