copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:31 28-05-2024

Հիմա մեր օրակարգում արտահերթ ընտրությունների գնալու հարց չկա․ Բագրատ Սրբազան

Մենք հիմա արտահերթ ընտրություններ չենք դիտարկում, կարիք չկա նույնիսկ դրա մասին խոսելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ եթե իշխանությունը հնարավորություն դիտարկի արտահերթ ընտրություններ, Ձեզ համար ընդունելի կլինի՞։

«Մենք հիմա նման բան չենք դիտարկում, շատ պարզ ասում եմ՝ բացարձակ չենք դիտարկում։ Կարիք չկա նույնիսկ դրա մասին խոսելու, որովհետև դա օրակարգի հարց չէ այս փուլում»,- ասաց նա։

Հարցին՝ Կառավարական ամառանոցներ գնացիք Նիկոլ Փաշինյանին չտեսաք, եկել եք այստեղ, էլի չկա, մարդը փախուստի է դիմում, որո՞նք են լինելու հաջորդ գործողությունները, ինքն ասել եք մայիսը հաղթանակների ամիս է, բայց արդեն վերջանում է, Սրբազանն ասաց․ «Ասել եմ՝ մայիսը լավ ամիս է, և մայիսը երբեք չի վերջանում»։

Բագրատ Սրբազանը շեշտեց, որ այսօր մեր պետականության վերականգնման տոնն է, մեր ամբողջ պատմության խտացումը Սարդարապատում է և ասաց, որ իրենք հանրահավաք չունեն, եկել ենք ուխտագնացության։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր