Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:14 28-05-2024

Պարգեւավճարներ եւ գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Երեւանում խաղաղ անհնազանդության ակցիաներ էր անում, փողոցներ փակում, ինչից` փողոց փակելով իշխանության եկած ՔՊ-ն ու նրա ոստիկանները շատ են վրդովվում: Կարմիր ու սեւ բերետավորները գազազած հարձակվում էին մարդկանց վրա` քաշքշում, ոստիկանություն տանում:

Այնպիսի ազարտի մեջ էին ընկել, որ առավոտյան քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Իրանում, Կատարում, Էմիրություններում մեր նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իսկ ավելի ուշ դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը: Վերջինիս նկատմամբ վայրագ գործողություններն իրականացրել էին ոստիկանության զորքերի 1031, 1032 և Ոստիկանության Երևանի վարչության, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։

Դաշնակցական պատգամավորին առանձնակի դաժանությամբ ծեծող խուժանի պես հայհոյող ենթականերին տեղում հետեւում էին 1031-ի հրամանատար գնդապետ Տիգրան Սարգսյանը եւ 1032-ի հրամանատար Հովհաննես Զաքարյանը: Իսկ բուն գործողություններից մի քանի մետր հեռավորության վրա իր ղեկավարած վայրենիներով պարծենում էր ՈՍ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով թերեւս հենց այս վայրագությունների համար իշխանությունների կողմից երեկ պարգեւատրվեց` ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում, ինչի մասին նախապես մենք գրել էինք։

Աշոտ Սիմոնյանի նկատմամբ վայրագությունների փաստով Արամ Վարդեւանյանը երեկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որում նաեւ անուններ է հիշատակել, թե ովքեր են ջարդարարները։

Մի մանրամասն եւս. Սույն Հայկ Բաբայանը ուրբաթ օրը ոստիկանական զորամասերի հրամանատարների` դաստիարակչական գծով տեղակալներին հավաքել է իր մոտ եւ հանձնարարել` զորքի հետ աշխատել այս օրերին, դուխ տալ, որ ցուցարարների նկատմամբ հատուկ կոշտ վերաբերմունք դրսևորեն:

Իրենց հայրենիքի համար պայքարի ելած մարդկանց ծեծել-ջարդելու, շարժումը ճնշելու գործը Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել սույն նորաթուխ գեներալին, ՆԳ նախարարի կին տեղակալ Արփինե Սարգսյանին եւ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով երեկ լրագրողների հետ զրույցում չէր կարողանում թաքցնել իր ատելությունն ու անհարգալից վերաբերմունքը Բագրատ սրբազանի եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով